Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ամենակարևորը` մարզերի բնակիչներին մշակույթին հաղորդակցվելու հնարավորություն կընձեռվի»

«Ամենակարևորը` մարզերի բնակիչներին մշակույթին  հաղորդակցվելու հնարավորություն կընձեռվի»
03.03.2017 | 13:05

Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում տարեսկզբից ՀՀ մարզերում և Արցախում անցկացվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ: Ծրագրին աջակցում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը:


Մեզ հետ զրույցում «Մշակութային կանգառ» ծրագրի համակարգող ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ տարվա ընթացքում նախատեսվում են 426 մշակութային այց` համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, մոտ 200 կինոցուցադրում` «Փյունիկ» հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոններով:


Շուրջ քսան միջոցառում արդեն իսկ իրականացվել է: Մարզային ծրագրեր միշտ են եղել, բայց զրուցակիցս փաստում է, որ նման համակարգված մշակութային ծրագիր, որ հավասարապես իրականացվում է բոլոր մարզերում, առաջին անգամ է իրականացվում: Նշենք, որ ծրագրում ընդգրկված են ոչ միայն մեծ քաղաքները, շրջկենտրոնները, այլև հեռավոր, սահմանամերձ շրջանները:


«Կինոդիտումները, երաժշտական և արվեստի դպրոցներում անցկացվող միջոցառումները անվճար են լինելու: Ցանկացողները համերգներն ու ներկայացումները հնարավորություն կունենան ունկնդրելու և դիտելու 300 դրամով,- ասաց Գարիկ Նազարյանը, նշելով, որ նպատակը մշակութային ծառայությունների համար նոր մշակույթ ձևավորելն է, որ մարդիկ, թեկուզ սիմվոլիկ, վճարեն, տոմս ձեռք բերեն և իրենց ցանկությամբ հաճախեն մշակութային այս կամ այն միջոցառմանը:- «Մշակութային կանգառը» կնպաստի մշակութային ապակենտրոնացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը (գիտեք` ինչ վիճակում են մշակույթի տները մարզերում), ամենակարևորը` մարզերի բնակիչներին մշակույթին հաղորդակցվելու հնարավորություն կընձեռի: Հավանաբար, նաև կգրավի տեղի կազմակերպությունների, գործարար մարդկանց` և՛ կառավարության, և՛ մշակույթի նախարարության, և՛ անհատ գործարարների ուշադրությունը, որ համատեղ ջանքերով` փորձենք վերականգնել մշակութային ավանդույթները և ենթակառուցվածքները»:


Հետաքրքրվեցի` ամենամյա՞ է լինելու ծրագիրը: «Չեմ կարող ասել, կարծում եմ` շարունակություն կունենա»,- եղավ պատասխանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ